Լուրեր

Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով. Արտակ Զաքարյան

14.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով: 

 
Մի հուսադրող թեզ անգամ եթե լիներ, կառավարության տարածած տեքստում ու նիկոլապատկան կայքերում հիմա թմբկահարելիս  կլինեին: Պատահական չէր նաև ԱԽՔ-ի հարցազրույցի այսօրվա լայն շրջանառումն, ըստ որի` նորից արձանագրում են, ոչ մի միջազգային երաշխիք Հայաստանն այսօր չունի:
 
Ճիշտ են նկատել ժամանակին, որ սրա վզից թոկը գցած տանում են այս ու այն կողմ, իսկ արդյունքում, ամեն անգամ Արցախից ու Հայաստանից պակասում է մի նոր շանս ու հեռանկարի հույս»:

← Վերադառնալ ցուցակին