Լուրեր
Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում. Շարմազանով
13.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեհյսբուքյան իր էջում գրել է․
« Ուղիղ 2 տարի առաջ թշնամին Սեւ լճի տարածքում 3,5 կմ խորությամբ մտավ ՀՀ ինքնիշխան տարածք։
Նիկոլի կարծիքով Սեւ լճի 30 տոկոսի համար չարժեր կռիվ անել , իսկ այսօր թշնամին սպանում է հայ զինվորին արդեն Սոթքի տարածքում։
Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում։
Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպան հայ սպաներին ու զինվորներին։
Ամոթ քաղաքական թրքահպատակ ռեժիմին»։