Լուրեր
Մակրոնին էլ «գցեցի՞ր», Փաշինյան․ Շարմազանով
13.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեհյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ ասում եմ, որ Փաշինյանի խոսքը գրոշի արժեք չունի՝ նեղանում են։
Նիկոլն ինքն էր ասում , որ Ալիեւի հետ Արեւմուտքի միջնորդությամբ հանդիպմանը կմասնակցի բացառապես Մակրոնի մասնակցության դեպքում։
Հիմա նայում ենք Բրյուսելի հանդիպման օրակարգը,բայց Մակրոն չկա։
Կա առանձին հանդիպում Միշելի ու եռակողմ հանդիպում Փաշինյան-Միշել-Ալիեւ ձեւաչափով։
Ու՞ր է բա Մակրոնը։
Բա ասում էիր ՝ առանց Մակրոնի չեմ հանդիպի։
Մակրոնին էլ «գցեցի՞ր», Փաշինյան։
Դու քո խոսքը չես հարգում , ի՞նչ ես ակնկալում դիմացինից։
Լրջանալու կարիք ունես, նախկին երիտասարդ»։