Լուրեր
Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում. Տիգրան Աբրահամյան
12.05.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2 օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են:
Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել:
Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են:
Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա:
Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»: