Լուրեր
Փաշինյանը նման է Չեմբեռլենին․ Շարմազանով
12.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանը նման է Չեմբեռլենին,ով «կզեց» Հիտլերի առաջ, խոստացավ խաղաղություն, բայց ստացավ անարգանք ու պատերազմ։
Լրիվ գժանոց է։
Նիկոլն ամեն ինչ խառնել է իրար։
Նա ՌԴ-ն համարում է ՀՀ անվտանգային սպառնալիք, բայց գնում է Մոսկվա ու մասնակցում պարադի։
ՀԱՊԿ-ից հրաժարվում է ու ԵՄ դիտորդ է բերում։
Առավոտ ԵՄ-ի հետ է,ցերեկը՝ ԱՄՆ-ի,երեկոյան ՝ՌԴ-ի,գիշերն էլ երեւի Թուրքիայի։
Փաշինյան, իսկ ու՞ր էին ԵՄ դիտորդները,ինչու՞ չեն կանխում ադրբեջանական սադրանքները։
ՀԱՊԿ դիտորդներից հրաժարվեցիր,որ Ադրբեջանին չգրգռեիր,բայց Ադրբեջանը շարունակում է կրակել։
Ոչ մեկին էլ Հայաստանի շահը հետաքրքիր չէ,եթե Հայաստանի իշխանությունն ինքն է վազում թուրքական շահի հետեւից։
Ե՞րբ պետք է հասկանաք,որ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր նպատակը ՝հայկական գործոնի զրոյացումն է։
Չենք հասկացել,դրա համար էլ 380.000 քառ.կմ հայրենիքից այսօր 29.8 հազարին երանի է տալիս Նիկոլը։
Ուզու՞մ ենք արժանապատիվ ապրել,ուրեմն պետք է պատրաստ լինենք տեւական պայքարի որպես ազգ։
Խելացի պայքարի,հաշվարկված պայքարի,ոչ թե Նիկոլի նման անծրագիր,տարերային ու քաոտիկ պայքարի։
Հայրենիքն ու Անկախությունն ավանտյուրաներով չեն պաշտպանում։
Նիկոլը չի հասկացել ամենագլխավորը՝ Հայաստանի սպառնալիքը պանթուրքիզմն է։
Բայց նա Հայաստանի սպառնալիք հայտարարում է ՌԴ-ն։
Աբսուրդի աշխարհ։
Նման տգետ քաղաքականություն շարունակելու դեպքում Նիկոլը Չեմբեռլենին երանի է տալու,ով 1938-ին Մյունխենում հնազանդվեց Հիտլերի պահանջներին,բայց խաղաղության փոխարեն բերեց ավերիչ պատերազմ ։
Բայց հետո եկավ Չերչիլը եւ «ռադ արեց» Չեմբեռլենին։
Ինչու՞ է ուշանում «հայկական Չերչիլը,
արդյո՞ք մենք ունենք մեր «հայկական Չերչիլ»,թե՞ բոլորս դարձել ենք զիջող ու պատերազմ բերող «Չեմբեռլեններ» »: