Լուրեր
Ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել. Տիգրան Աբրահամյան
11.05.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար:
Նշեմ, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը:
Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել»։