Լուրեր

Հիմա , այսօր, էս պահին Սոթքում կրկին կրակում են․ Մարգարտ Եսայան

11.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  «Ալիեւը ուզում է ամբողջը եւ հիմա․․ուզում է Հայաստանն ամբողջությամբ, Արցախով, Սեւանով, Երեւանով եւ մնացած շրջաններով, եւ ուզում է առանց հայերի․․․իսկ դավաճան նիկոլը  բարբաջում է խաղաղության թղթի մասին,  իրականում ամբողջ երկիրը հասցնելով   մշտական պատերազմական վիճակի․․․Չկա եւ չի լինի իրական խաղաղություն, քանի դեռ նիկոլը զավթած է պահում իշխանության ղեկը եւ քանի դեռ չենք կարողանում նրան հեռացնել ․․․

Չկա եւ չի լինի  խաղաղություն, երբ քանդելով-քանդում ես բանակը, երբ երկրիդ սահմանները դարձրել ես անորոշ ու   փռված, երբ զինվորդ ոչ թե  նորմալ կացարանում եւ խրամատում  է  ծառայում, այլ  կեղտոտ  փալասների տակ․․․Հիմա , այսօր, էս պահին Սոթքում կրկին կրակում են, ունենք վիրավորներ, զոհերի մասին դեռ չեն խոսում ՊՆ-ն հորդորում  է միայն իր ասածները լսել, ասում  է  վիրավորների թիվը մի  ուռճացրեք, միայն 3 վիրավոր կա․․Իբր էդ քիչ է, բա ձեր խաղաղության  դարաշրջանը,․․․։

 
Քանի դեռ սրանք են երկրի  ներսում, սահմանները նեղանալու են  եւ նոր զոհեր ու նոր վիրավորներ են լինելու․․Ո՞ւզում ենք իրական խաղաղություն, պետք է  համախմբվել եւ միասնաբար, առանց իրար ուտելու սրանց ռադ անել․․
 
Այ, էդ կլինի հայրենանվեր գործ․․․» :

← Վերադառնալ ցուցակին