Լուրեր
Արցախը պատանդի կարգավիճակում է: Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են․ Տիգրան Աբրահամյան
10.05.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում:
Հատկապես ապրիլի 23-ից, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո, իրավիճակը կտրուկ վատացել է:
Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը:
Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում:
Գազի բացակայության, էլեկտրաէներգիայի խիստ ճգնաժամի և վառելիքի դիֆիցիտի հետևանքով ոչ միայն տնտեսությունն է կանգնած, այլ այնպիսի խնդիրներ են որպես հետևանք առաջանում, որ 1, 2 ամիս առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել:
Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ դրա առանձին ներկայացուցիչներ փորձում են ընդգծված լկտիությամբ ու անբարոյականությամբ արդարացնել սեփական կեցվածքն ու հանցավոր անտարբերությունը»: