Լուրեր
Թանկանալու են բժշկական անխտիր բոլոր ծառայությունները․ Կարեն Ավագյան
10.05.2023

ՀՀ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարեփոխումներ բառը ներկայիս կառավարիչներն օգտագործում են միայն քաղաքացիներից նոր փողեր կուտակելու համար։ Քաղաքացիներից փող քաշելու նոր թեման մարդու առողջությունն է։ Նոր տուրքեր բժիշկների համար, որոնք դժվար չէ կռահել թե ում գլխին են ջարդվելու։
Թանկանալու են բժշկական անխտիր բոլոր ծառայությունները, եթե չասեմ, որ նույնիսկ բժշկին տեսնելը։ Քաղաքացուց փող քաշելու համար անգամ մարդակենտրոն ոլորտները խոչընդոտ չեն»։