Լուրեր

Թուրքը Շուշին չի գրավել, թուրքին Շուշին հանձնվել է․ Արտակ Զաքարյան

09.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Մելիք-Շահնազար 2-րդը հայոց պատմության մեջ մնաց իբրև դավաճան: Ձգտելով իշխանության ու փառքի` նա հարձակվում է Վարանդայի Մելիք-Հովսեփի տան վրա և դավադրությամբ խլում նրա օրինական իշխանությունը` դառնալով Վարանդայի տերն ու տիրակալը:  Սպանության ու իշխանազավթման համար Արցախի մնացած մելիքները փորձում են պատժել Մելիք-Շահնազար 2-րդին: Վերջինս դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա իր աղջկան՝ Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդի Իբրահիմ խանին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք Շուշին։

Այսպես անեծք իջավ Մելիք-Շահնազարյանների տոհմի վրա, անիծվեց նաև հայոց բերդավանը:

Այս պատմությունը կրկնվեց Նիկոլի տեսքով: Կյանքը հուշիկ-հուշիկ մատնացույց է անում Նիկոլի բոլոր դսվադրությունները, որոնցից ամենասարսափելին Շուշին կրիկին թուրքին հանձնելն էր:
 
Թուրքը Շուշին չի գրավել, թուրքին Շուշին հանձնվել է 21-րդ դարում Հայաստանի իշխանությունը զավթած նոր Մելիք-Շահնազարի (Նիկոլի) անմիջական դերակատարմամբ և նախագծով:
Այս մասին պատմությունը դեռ շատ երկար է գրելու»:
 
 

← Վերադառնալ ցուցակին