Լուրեր

Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից․ Շարմազանով

08.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։
 
Հենց հասան դրան՝ այլեւս մենք դադարելու ենք Մարդ հանդիսանալ։
Մարդն առանց ազգային հիշողության ու ստեղծագործական մտքի վեր է ածվում անասունի։
 
Նրանք մեզ ուզում են անասուն դարձնել։
Ընտրությունը մերն է՝ Մարդ մնա՞լ, թե՞՝ դառնալ «30 արծաթանոց» անասուն։
Նեմեսիսի հուշարձան լինելու է։
Հայկական Նյուրնբերգ լինելու է։
Հայոց ոգու հարություն լինելու է։
 
Հայկական Արցախ լինելու է։
Հայաստանի Հանրապետություն լինելու է»:
 

← Վերադառնալ ցուցակին