Լուրեր

Սերժ Սարգսյանը նիկոլ չի բերել․ Մարգարիտ Եսայան

07.05.2023

 
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Կաճ եմ ասելու
 
Ի՞նչ եք   կրկին կախվել Սերժ Սարգսյանից, ուզածներդ ի՞նչ է, ի՞նչ նոր հանձնարարական եք ստացել․․․Ամոթ չկա՞․․․Չէ որ կարճ ժամանակ է անցել եւ բոլորիդ անձամբ, ձեր տերերին, ձեր «պապոչկաներին» եւ ձեր «փողատուներին»  նույնպես գիտենք, հականե-հանվանե․․․Գոնե հիմա, երբ երկիր ու հայրենիք ենք կորցնում բոլորս միասին, գոնե հիմա սթափվեք եւ հասկացեք՝  այն ինչ կատարվեց 5 տարի առաջ կատարվեց նաեւ ձեր աջակցությամբ, ձեր դըմբ-դըմբ-ով․․․Չենք մոռացել, ոնց էիք  ԼԳՏԲ-երի, աղանդավորների, սեռաքաղցերի եւ այլ «տեսակների» կողքին գնացել կանգնել, ոնց էիք թեւերդ քշտած Սերժ մերժում, ոնց գնացիք, պորտֆելավորվեցիք, ծափ տվեցիք, ԱԺ ամբիոնից նիկոլ գովերգեցիք եւ թքեցիք 55 էն հանրապետականների երեսին/էդ թվում եւ ՝իմ/, որ մերժել էինք նիկոլին, որ եւ մայիսի 1-ին եւ 8-ին   նիկոլ չընտրեցինք․․․
 
Մոռացե՞լ եք․․իզուր, ես հիշում եմ․․հիմա, էլի եմ հարցնում՝ ամոթն ի՞նչ է, էդ էլ չունեք,  մի խումբ «շուռ տված» հայերի,  մի խումբ ձեր համար նվագարկող տղեկների եւ  անորոոշ  ծագման գործիքների քսի եք տվել Սերժի վրա, որ ի՞նչ անեք․․․Է՞լի եք ուզում մերժել․․․Այ երկրաչափությունից եւ աշխարհագրությունից /քաղաքականության մասին չեմ ասում, քանզի , էն ինչ էսօր կատարվում է  մեր երկրում քաղաքականության հետ կապ չունի/, բոբիկներ, մի քիչ մտածեք, ոմն  աբիժնիկի, կամ՝ աբիժնիկների խմբակի հրահանգները կատարելիս, հասկացեք,   ստեղնաշարի վրա  հիմար բաներ տկտկացնողներ, հիմա  պետք է նիկոլ մերժեք, հիմա, երբ անգամ  եփած հավը հասկացավ, թե ոնց,   աջակցելով հրապարակում հավաքված նիկոլիկներին, գնացիք ու մերժեցիք Սերժին,դրանով    սեւ  օրեր բերեցիք մեր երկրի ու ժողովրդի գլխին, հիմա գոնե սսկվեք․․․
 
Հերիք եղավ, ձեր տերերը  շատ լավ գիտեն,  որ Սերժ Սարգսյանը նիկոլ չի բերել, էդ դուք եք  ձեր ջրերով, ծափերով, դիֆերամբներով, աբիժնիկությամբ, անկշտությամբ  եւ  մեծամտությամբ նիկոլ բերել մեր երկրի գլխին․․Դուք եւ ձեր տերերը․․․Ու, երբեք ուշ չէ  ապաշխարհել ու կանգնել  ճիշտ ուղու վրա․․․Իսկ ովքեր միայն  թվերից են հասկանում, /ապացուցել եք, որ 30 արծաթը  հաշվել գիտեք/, թվերով խոսեմ․․Ուշադիր  կարդացեք այն ինչ հիմա կասեմ՝   ընդունենք, նիկոլին Սերժն է բերել, ես եմ բերել, հանրապետականն է բերել, զուտ տեսականորեն , իբր այդպես ա,  դե, հաշվեք՝ երբ 2018-ի մայիսի 8-ին  նիկոլը ընտրվեց, դահլիճում էինք մենք՝ ՀՀԿ խմբակցությունը, դուք՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «ելքը»-ը,ԼՀԿ-ն․․․
 
Հաշվեցի՞ք,  ՀՀԿ-ից  միայն 13   մարդ է  քվեարկել նիկոլին, մնացածս՝ մենք, 55 -ով  դեմ ենք քվեարկել,․․․
 
Դե,  հաշվեք ,  եթե էդքան պուպուշն էիք, ԴՈՒՔ, բոլորդ , էն ժամանակվա  ընդդիմություն կոչվածը, բա դուխներդ  ո՞ւր էր, ՉԸՆՏՐԵԻՔ նիկոլին, դեմ քվեարկեիք․․․ոչ միայն ընտրեցիք, այլեւս  դիֆերամբներով ու  գովեստի խոսքերով ելույթներ ունեցաք․․․Միակը Աղվան Վարդանյանն էր, միակ տղամարդը եւ, իրական քաղաքական գործիչը, ով  չկատարեց իր կուսակցության ՝ ՀՅԴ-ի,որոշումը՝ ընտրել նիկոլ․․․Դե, էլի հաշվեք, չընտրեիք տղերք, թող  միայն ՀՀԿ 13-ը ընտրած լինեին․․․Ո՞ւ․․․նիկոլը կդա՞ռնար վարչապետ․․․Չէր դառնա․․․Ի՞նչ է, Սերժը ձեզ խնդրե՞լ էր, որ նիկոլ ընտրեք․․․
 
Չէր խնդրել․․․Դուք ինքնակամ  ձեզ գցեցիք նիկոլի գիրկը․․․Նիկոլը ձեր բոլորի  բերածն ա։ Հիմա, երբ  հինգ տարի շարունակ մենք էս  սոդոմ-գոմորի մեջ ենք, կարեւոր է, որ ձեր հետ միասին  նիկոլին մերժենք,   մենք ազնվորեն, անկեղծ եւ պատրաստ ենք եւ ուզում ենք նիկոլն ու նիկոլիզմը մերժել, հեռացնել։ ՈՒ, եթե դուք  նույնպես, իրոք, անկեղծ եւ ազնվորեն ուզում եք հեռացնել նիկոլին, կանգնեք Սերժի կողքին, իմ կողքին, հազարավոր էն մարդկանց կողքին, որոնք իրոք, անկեղծ, առանց խաղիկների ուզում են եւ պատրաստ են ցանկացած ձեւով, ցանկացած գնով հեռացնել նիկոլին․․․վերջ․․․Ամոթ է,  ետ քաշեք ձեր  «գրչակներին» հերիք է թթված դեմքով ու աբիժնիկ ապրեք․․․Կյանքը հրաշալի կլինի, երբ բոլորս միասին կհեռացնենք նիկոլին․․․
 
Դուք էլ կմաքրվեք․․․
Իսկ մենք արդեն հինգ տարի մեռանք ասելով, ներեք մեզ, որովհետեւ հասկանում ենք, որ մեր սխալների պատճառով ծնվեց նիկոլիզմը։ 
Հասկանում եմ, որ ծանր գիշերներ եք ունենում․․․
Ապաշխարհեք․․․եւ ոչ թե  հարձակվեք  էն  ուժի վրա, որը  կարող է եւ ուզում է երկիրը փրկել․․․
Միասին մենք կարող ենք, խելքի եկեք․․․»։

← Վերադառնալ ցուցակին