Լուրեր
Փորձագետի մորթուց մնացել է մորթազերծ արված …Կարեն Ավագյան
07.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«А ты торгуешь собой всерьез!
Տաս տարի նախագահ Սարգսյանի կառավարած Հայաստանն ամեն կերպ թունավորել փորձողը, նախագահի ջերմ հարաբերությունները ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարության հետ ստերով թունավորել փորձողը գիտի թե թույնը միշտ ներգործելու է։ Բայց քո թույնը ժամկետանց է: Քո «срок хранения»-ն էլ Ռուսաստանում անցել է։
Երևի թե հարցնում են՝ «մեծն փորձագետ» բա ինչի սենց եղավ, բա ասում էիր … ։ Քո «սպիսատ» արած կերպարի մոտ միակ «փայլուն միտքը» բր առաջացել է, նա՞ է, որ Սերժ Սարգսյանն է մեղավո՞ր։
Պարզ է չէ, քեզ ոչ լսող կա էլ, ոչ էլ քեզնից բան հարցնող, որովհետև բոլորը ում հետ ՅԱՆԻՄ ծանոթ լինելով հպարտանում էս հասկացել են, որ կիլոմետրերով հեռու էս Հայաստանից էլ լրատվական մագնատ լինելուց էլ։ Քո մաքսիմումը միշտ էլ լրատվական մագնոլիա լինելն է եղել։
Չգիտես ում և ինչի դիմաց (կամ գիտեմ ում և ինչի դիմաց) խոստացել ես «աշխատել», որ Սերժ Սարգսյանի Հայաստանի վերջը գա։ Թույնի քանակից էլ սկսում եմ համոզվել, որ գիտակցելով ես արել։ Հասկացել ես, որ Սերժ Սարգսյանի Հայաստանի վերջը ուժեղ ու հաղթած Հայաստանի վերջն է։ Բայց դե ցույց տալ էր պետք, որ «մերժին Սերժին» տախտակ դավաճանության մեջ դու էլ փայ ունես։
Տեսել ենք փայդ, գիտենք ումն ես։ Հիմա հաշտվի արդեն՝ պիտանելիություն չունես։ Փորձագետի մորթուց մնացել է մորթազերծ արված …»։