Լուրեր
Լատենտ նիկոլականները, ովքեր 2018-ին դուրս էին գալիս փողոց, մարդկանց փող էին տալիս․ Հենրիխ Դանիելյան
07.05.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսաստան փախած մի մեդիա հայրենասեր կա Արամ անունով, ով այնտեղից խոսում է պայքարից ու հայրենասիրությունից:նա խոսում է ՀՀ 3-րդ նախագահի մասին ու տարածում է այն սուտը, որ իբր մենք ենք Նիկոլին տվել իշխանություն, իսկ այլ շրջանակներում էլ գեներացնում են այն սուտը, որ մենք չէինք ուզում իշխանությունը զիջել և երրորդ անգամ որոշեցինք իշխանության գալ:
Հիմա այս լատենտ նիկոլականները, ովքեր 2018-ին դուրս էին գալիս փողոց, մարդկանց փող էին տալիս, որ դուրս գան փողոց` խոսում են, որ մենք ենք նրանց փողոց հանել, աբսուրդ է չէ՞. իհարկե աբսուրդ է:
Նիկոլին բերել եք դուք ու ձեր նմանները, դուք էլ եք նիկոլ, որոնք սեփական ամբիցիայի պատճառով ծախել են երկրի շահը` դառնալով հպատակ:
Ձեր նման псевдо- հայրենասերներն իրենց ուրույն դերն ունեն բևեռացված հասարակության, Հայաստանի կործանման, Արցախի կորստի ու առհասարակ նիկոլիզմի տարածման մեջ:
Խելոք մնացեք, այ иноагент-ներ, թե չէ հաջորդ անգամ նկարներով ու փաստերով կխոսեմ ու կասեմ` ովքեր են բերել Նիկոլին, ովքերեն «դմփ-դմփ հու» գոռացել, ովքեր են դուրս եկել հրապարակ ու փողով մարդկանց բերել, որ մերժեն Սերժին, այն Սերժին, ով այդ հրապարակ «Իսկանդեր» էր բերում, իսկ դուք նիկոլի հետ` դագաղ:
Հանգիստ վեր ընկե´ք տեղներդ»: