Լուրեր

Հերիք է իրար ուտեք, ներկա-նախկին անեք․ Շարմազանով

07.05.2023

 ՀՀԿ Գ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երեկ իմ հարազատ Լոռու մարզում էի։
Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր այցելություն ուղեկցվում է մարդկանց հետ շփումներով ,աղ ու հացով ՝համեմված քաղաքական զրույցներով։
Հիմնական հարցերն են  .
Ի՞նչ է լինելու մեր հալը։
 
Արցախի վիճակը ո՞նց է լինելու։
Նեմեսիսի արձանը կքանդի՞ Նիկոլը, թե՞՝ ռիսկ չի անի։
Պատերազմ կլինի՞, թե՞՝ չէ։
Ռուսն ի՞նչ է բա մտածում։
Նիկոլին ե՞րբ եք է հեռացնում։
 
Հենց սկսեցի խոսել,մեր ուստա Համոն ասեց.«Էդո ջան,էդ Նիկոլին հեռացնելը երկարում է,քանի որ ընդդիմությունը ոչ թե Նիկոլի դեմ է պայքարում, այլ՝ իրար դեմ։Դրանց ասա ,որ իշխանափոխություն անեն, ոչ թե իրար ուտեն»։
Ուստա Համոն ոչ բուհ է ավարտել  ու ոչ էլ թրեյնինգների հաճախել, բայց խելոք բան է ասել։
 
Հերիք է իրար ուտեք, ներկա-նախկին անեք։
Ժամանակն է միավորվել Հայոց Պետականության պահպանման ու Հայոց Եկեղեցու,Նիկոլից ազատվելու գաղափարի ու Արցախը հայկական պահելու շուրջ։
Թե չէ ով մի երկու կոպեկ է կպցրել իրեն վարչապետի թեկնածու է պատկերացնում,կամ էլ՝  Երեւանի քաղաքապետ ՝ «կակ մինիմում»։
ՈՒ՞մ են պետք էդ պաշտոնները,եթե երկիրը լրիվ վարի գնա»։

← Վերադառնալ ցուցակին