Լուրեր

Լիլիթ Բեգլարյանը վերընտրվել է Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի փոխնախագահ

04.05.2023

ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Honored to be re-elected Vice Chairman of the global alliance of IYDU representing Republican Party of Armenia


Օրերս Մարոկկոյում անցկացվել է Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը, որի ժամանակ վերընտրվել եմ կառույցի փոխնախագահ։
IYDU-ը միավորում է հարյուրից ավել կազմակերպությունների աշխարհի մոտ 80 երկրներից:
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ է:
IYDU-ը ևս մեկ հարթակ է Հայաստանի ու Արցախի շահերի ներկայացման համար, ինչպես նաև հնարավորություն է զարգացնելու երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունը տարբեր երկրների գաղափարակից քաղաքական ուժերի հետ։
ՀՀԿ-ը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը այս ձևաչափով ևս» :

← Վերադառնալ ցուցակին