Լուրեր
ՀԱՊԿ-ին կարող են քննադատել բոլորը , բայց ոչ դու` Նիկոլ․ Շարմազանով
04.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրել է․
«Նիկոլ,իսկ դու կարողացե՞լ ես քո պարտականությունները կատարել Արցախի ու Հայաստանի հանդեպ,որ «աբիժնիկի» նման Արեւմուտքում՝ Պրահայում բողոքում ես ՀԱՊԿ-ից։
ՀԱՊԿ-ին կարող են քննադատել բոլորը , բայց ոչ դու` Նիկոլ։
Դու ինքդ ես ընդունել քո սեփական անմեղսունակությունն ու նշել,որ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե քո ղեկավարած Հայաատանն է,այլ՝ ՌԴ-ն։
Դու ես մեծ-մեծ խոսել,բայց հետո հայտարարել ես,որ այնքան անճար ես,որը փողը ձեռքդ զենք չես կարողանում գնել։
Խնդիրը քո մեջ է ,այլ ոչ ՝ ՀԱՊԿ-ի։
Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապրիլյան պատերազմից հետո եւ Արցախի ինքնորոշման իրավունքն էր ճանաչում,եւ հասցեական մեղադրում Ադրբեջանին»։