Լուրեր
ՀՀԿ-ի ակունքները գալիս են 1960-ականների կեսերից․ Շարմազանով
04.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչեւ քաղաքական էլիտան չգիտակցի ,որ 2018-ի «թավշյա հեղափոխությունն» ազգային աղետ էր,որեւէ դրական տեղաշարժ սպասել ռեալ չէ։
Դասական իմաստով նիկոլիզմի իրական գաղափարական այլըտրանքը կարող են լինել այն ուժերն ու գործիչները,ովքեր դեմ են եղել 2018-ի «թավշյա հեղափոխությանը»։
Այն գործիչները,ովքեր հրապարակներում ու սոցիալական ցանցերում ՀՀԿ ու Սերժ Սարգսյան չեն «մերժել»։
Բացի ՀՀԿ գաղափարական -սկզբունքային թեւից ԱԺ-ում դա բացառապես Աղվան Վարդանյանն էր։
Հայտարարել,որ 2018-ի «թավշյա հեղափոխությունն» ու «Սերժի մերժումը» ճիշտ էր,պարզապես Նիկոլի վարչապետությունն էր սխալ՝ երեսպաշտություն ու հակապետական էր։
Ով ուզում է դա ասի։
Հերիք է արդեն,ձայն չհանեցինք,չմտածեք չենք հիշում ինչպես էիք ապրիլի 23-ին ցնցում հրապարակներում ու ֆեյսբուքներում։
Հիշում ենք նաեւ ապրիլի 24-ը՝ ով եւ ինչ էր ասում ու անում հրաժարականից հետո։
Բոլոր այն քաղաքական թիմերն ու գործիչները,ում կարծիքով Սերժ Սարգսյանի հրաժարականն ուրախալի լուր էր,ու միայն Նիկոլի վարչապետ ընտրվելն էր սխալ՝ հայոց պետականության «բրուտոսներն» են»։
2018-ի «հեղափոխությունն» ազգային աղետ էր։
Մինչեւ դա չհասկանանք ոչ մի դրական տեղաշարժ էլ ազգային-քաղաքական կյանքում չենք արձանագրելու։
Հ.Գ. Դրանք չներեցին ՀՀԿ-ին,որ այսքան հարվածից հետո ոչ միայն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ պահպանեցինք մեր քաղաքական թիմը,այլ նաեւ նոր ազգային-քաղաքական գործիչներ ենք պատրաստել ՝հանդիսանալով Արցախի ու Հայաստանի անկախության համար պայքարի եզակի կուսակցություններից։
ՀՀԿ-ի ակունքները գալիս են 1960-ականների կեսերից՝ ԱՄԿ-ից ու 1989-ին հիմնադրված «Անկախության բանակից»
Քաղաքական պայքարը հանուն Արցախի հայկական մնալու ու Հայաստանի անկախության ամրապնդման ՝մեր գլխավոր նպատակն է եղել եւ կա»։