Լուրեր
Խոսքով դավաճանին չեն հեռացնում, կա մեկ ճանաապարհ եւ էդ ճանապարհը խոսքը չէ․․․ Մարգարիտ Եսայան
03.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Էս ի՞նչ եք անում, տղերք, հարցերը ըսենց չեն լուծվում»․․
Թե էսօր թիվ մեկ դավաճանը ինչ է բարբաջել ԱԺ ամբիոնից, ինձ չի զարմացնում, ինչ է դուրս տվել ԱԺ նախագահի աթոռին նստած անարժանը, դարձյալ չի զարմացնում, ինչ են ծլվլացել կամ ՝ մռնչացել ԱԺ ամբիոնից, դարձյալ չի զարմացնում, արդեն սրանց ոչ մի խոսք չի զարմացնում, սրանց երկիրը թիզ առ թիզ հանձնելը եւս չի զարմացնում․․․Սրանց մասով ամեն ինչ պարզ է,անձամբ ինձ համար՝ 2018-ի ապրիլից, ավելի հստակեցվեց եւ հաստատվեց 2020-ի չարաբաստիկ հայապան պատերազմից հետո․․․
Սրանց ասածները վաղուց չեմ մեկնաբանում ու, դրանով չեմ տիրաժավորում , ես զզվում եմ ոչ միայն սրանցից, այլեւս ժամ առ ժամ դժվարանում եմ շնչել սրանց շնչած օդը․․․Սրանց արյունը հայի չէ, փորձեք, արյան անալիզ վերցրեք․․Կհաստատեք ասածս․․․
Ես վաղուց սրանց ոչ մի դավաճանությունից եւ խոսքից ՉԵՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ․․․
Ես զարմանում եմ իմ պահվածքից, քո պահվածքից, մեր բոլորի հավաքական եւ անհատական պահվածքից․․Էս ի՞նչ ենք անում․․․ոչխարը հենց մենք ենք․․Էս ո՞նց եղավ, ինչո՞ւ եղավ սա եւ ոնց է, որ «հազար խելոք» չեն կարողանում ազատվել դավաճանական էս ոհմակից․․․․․․․Էս ի՞նչ ենք անում, տղերք․․․Մի՞թե հարցերը ըսենց պետք է լուծվեն․․․
Հա, ես զարմանում ու զայրանում եմ․․․Բայց՝ էդքան բան․․․Խոսքով դավաճանին չեն հեռացնում, կա մեկ ճանաապարհ եւ էդ ճանապարհը խոսքը չէ․․․»։