Լուրեր

Թվերից, սոցիոլոգիական հարցումներից զատ կա իրականություն․ Կարեն Ավագյան

03.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Թվերը իհարկե կարևոր են։  Վերջին IRI-ի (Միջազգային Հանրապետական ինստիտուտ) ապտակը վկա։ Կարևոր է նաև, որ թվերը խոսում են հայ հասարակության կողմից նիկոլին չընդունելու, դրա արածները հստակ գիտակցելու մասին։
 
Բայց թվերից, սոցիոլոգիական հարցումներից զատ կա իրականություն։ Անանուն հարցումների փոխարեն անհատականացվող քաղաքացիներ, ովքեր չեն վախենում հարցումների ցույց տված պատկերը նետել սրանց երեսին։ 
Եթե մենք IRI-ի հարցերին տրված պատասխանները սկսենք արտահայտել մեր հասարաքաղաքական կյանքում, ապա փոփոխության հասնելն ավելի առարկայացած կտեսնենք։
 
Հ.Գ. Հայկական հասարակության կարծիքը նիկոլից ածանցվող շատ հարցերի մասին կարող եք գտնել այդ հարցումներում»։

← Վերադառնալ ցուցակին