Լուրեր

Այ սուտասան կապիտուլյանտ, բա ասում էիր կլինի լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին․ Շարմազանով

03.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Այ սուտասան կապիտուլյանտ, բա ասում էիր կլինի լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։

 
Իսկ հիմա կանգնում  ասում ես՝  կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
 
Հերիք է քո ձախողումներն ու հիմար քայլերն արդարացնես»։

← Վերադառնալ ցուցակին