Լուրեր
Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու․ Շարմազանով
02.05.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման, 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։
Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։
Հ.Գ. Որպեսզի չասեք ,թե եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն ի՞նչ կխոսեիր Թուրքիայում ՝ հիշեցնեմ, որ 2018-ի հոկտեմբերին Անթալիայում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ուղիղ եթերում խոսել եմ եւ Հայոց ցեղասպանության դատապարտման, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին։
Դե հիմա ձեզ տեսնեմ նիկոլական երեսփոխաններ»։