Լուրեր

Դե վայելեք հիմա ձեր Նիկոլի քվեարկության արդյունքները․ Շարմազանով

01.05.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է․

« Բա ասում էիք ՝ « Никол- не предатель».դե հիմա վայելեք ձեր Նիկոլին։

Նիկոլը մի քանի ամիս առաջ «տպավորված էր Պուտինի խնդիրներին արձագանքելու օպերատիվությամբ», իսկ այսօր նրա ներկայացուցիչը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի նկատմամբ ագրեսոր ձեւակերպման  օգտին։
 
Բա ո՞ր ՌԴ-ն «ագրեսոր» է,դու ի՞նչ գործ ունեիր Մոսկվայում,Վլադիվիստոկում ու Սոչիում՝ ՌԴ-ին ու Պուտինին «սպասիբոներ» ասում։
Բա ագրեսո՞րին «սպասիբո» են ասում,Նիկոլ։
Քիչ ես անում , ՌԴ-ին երեւի հասնում է,թե բա ՝ «он- не предатель»:
 
Դե վայելեք հիմա ձեր Նիկոլի քվեարկության արդյունքները։
Հայաստան ու Արցախ ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին։
 
Սա է Նիկոլի պատասխանը նոյեմբերի 9-ից հետո իրեն պահած ռուսների հանդեպ։
Երեւի արդար է։
Բայց հերթական անգամ «բորշը սարքեց Նիկոլը,տակը կմնա ժողովուրդը»։
 

← Վերադառնալ ցուցակին