Լուրեր
2018-ին ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ քվեարկել. Շարմազանով
01.05.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«2018-ին ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ քվեարկել եւ մայիսի 1-ին,եւ մայիսի 8-ին։
Ի պատասխան Նիկոլի «զոմբիները» մայրաքաղաքի տարբեր հատվածներում իմ եւ իմ ընկերների սեւ լենտերն էին փակցնում ։
Նիկոլը այդպես զավթեց իշխանությունը՝ դագաղներով ու սեւ լենտերով։
Իրեն թվում էր ,թե սեւ լենտեր փակցնելով մեզ սպանել է։
Բայց ոչ,այդ սեւ լենտերը խորհրդանշեցին մեր երիտասարդների ապագա հազարավոր կորուստները։
Եթե Շարմազանով-42 ու Աշոտյան -42.5 գրելով մենք կարող էինք խուսափել Արամ-18,Արտակ-19 կամ Արման-20 հազարավոր սեւ լենտերից՝ջհանդամը թե մեր սեւ լենտերը չէիք փակցնի։
Բայց Աշոտյան-42.5 ու Շարմազանով-42 ընդամենը սկիզբն էին ձեր մահաբեր գործերի»։