Լուրեր

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ․ Աշոտյան

01.05.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա գերմանական Ռեյխստագի հարեւանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945 թվականներին նացիստական Գերմանիայում սպանված 96 պատգամավորներին, որոնք 1933 թվականին դեմ էին Հիտլերին Գերմանիայի կանցլեր ընտրելուն։

Իսկ Հայաստանում ուղիղ հինգ տարի առաջ, 2018 թավականի մայիսի 1-ին Ազգային Ժողովի 55 պատգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը եւ դարձան ուղղորդված ատելության, անձնական թիրախավորման, արժանապատվության ոտնահարման, տների վրա հարձակման զոհ։
Հետո 55-ից ոչ բոլորը դիմացան։ Ոմանք լքեցին մեզ։ Ոմանց ստիպեցին հեռանալ Հանրապետականից։ Ոմանք որոշեցին դադարեցնել պայքարը։
Մնացածը մինչեւ վերջ մնացին անկոտրում։
Ես եւ իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության եւ անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից եւ անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության եւ արժանապատվության։
Երկիր ու սերունդ կորցրեցինք։
Պատիվ եւ պատմություն։
Տղերք եւ հող։
Կյանք եւ հայրենիք։
Այսօր նորահայտ կույսերի եւ հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների եւ անմարմին ուղեղների սնափառության տոնավաճառ է։
Արյան աճուրդ։ Պատվի sale։ Հայրենիքի распродажа։
Ու հենց այսօր, հինգ տարի անց, ուզում եմ նորից պարզ ճակատով եւ շիտակ կրկնել.
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ»:

Hermine Zeynalyan, Հովհաննես Խաչատրյան և 438 ուրիշներ-ը

 

← Վերադառնալ ցուցակին