Լուրեր
Մենք նորից ուղղելու ենք մեր երկրի կռացած մեջքը․ Արտակ Զաքարյան
30.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առանց մեկնաբանության, ամեն ինչ պարզ է:
Մենք նորից ուղղելու ենք մեր երկրի կռացած մեջքը, դուրս ենք բերելու նրան այս քաոսից ու նվաստացնող հարվածների տակից:
Մենք երբեք, երբեք ու երբեք չենք հանձնվելու դաժան ճակատագրին ու թշնամու քմահաճույքներին: Մեր հայրենիքը նորից վեր է հառնելու ու կրկին դառնալու է անվտանգ և ապահով զարգացող բարեկեցիկ պետություն:
Միայն այս հինգ տարիներն են մնալու որպես ցավալի խարան ու քաղաքական դավադրությունների ծանր հիշողություն:
Բայց մենք դա էլ ենք հաղթահարելու` մեր Արցախի հետ միասին»։