Լուրեր
Հինգ տարի առաջ այս օրերին գլխատվեց Արցախը, որբի գլուխ դարձավ մայր հայրենիքը․ Մարգարիտ Եսայան
29.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հինգ տարի առաջ այս օրերին գլխատվեց Արցախը, որբի գլուխ դարձավ մայր հայրենիքը, հայոց ամենամարտունակ բանակը դարձավ ելակի թուփ, Իսկա դերը' ռագատկի քար, հայ զինվոր տղերքն ու հրամանատարները, սպանվելու, մորթվելու, բայրաքթարի մատերիալ, հայ մայրերը'սեւազգեստ,պետությունը' նիկոլի դուքյան, հայի արժանապատվությունը' զրո․․․
Հինգ տարի շարունակ մենք խոսեցինք, ահազանգեցինք, փաստերով ցույց տվեցինք,որ այսպես ապրել չի կարելի, որ երկիրը բռնազավթվել է ներսից, որ ,հարկ է նախ ներքին զավթիչներին մեկուսացնել,պայթեցնել տրոյական ձին...Երեւի կարեւորում սխալվեցինք,քանի որ չհաջողեցինք...Ու էսօր զուտ արձանագրումները կրկնում են նույն սխալը...Իրավունք չունենք մեզ Խորենացու տեղը դնել եւ մի նոր ողբ գրել...
Զինվոր դառնալն է երկիրը փրկելու,ազատագրելու միակ հնարավորությունը, մինչեւ երբ պետք է տարելիցներ նշենք, մեծ շուքով...Պարտավոր ենք հայրենիքի ազատագրման տարեդարձ նշել,...մեր փոխարեն մեր պետականությունը ոչ ոք չի փրկելու... Եւ, այս օրը թող դառնա հենց ԱՅՆ ՕՐԸ, որից կսկսվի սխալներն ուղղելու ժամանակը...»: