Լուրեր

Արդեն հինգ տարեկան թավշյա խուլիգանությունը, որն արյունոտ ու ամոթալի խարանի պես դաջվել է մեր պետության ճակատին․ Արտակ Զաքարյան

29.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ինչպես և ասվում էր, կապիտուլյանտները ոչ մի բացատրություն չունեն «ՔԱՂԱՔԱՑՈւ», իսկ իրականում ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա իմաստի վերաբերյալ: Նիկոլի այսօրվա ֆեյսբուքյան` ոչ մի բանի մասին ուղղերձը եկավ ապացուցելու երեկվա իմ ֆեյսբուքյան գրառումը:
Արդեն հինգ տարեկան թավշյա խուլիգանությունը, որն արյունոտ ու ամոթալի խարանի պես դաջվել է մեր պետության ճակատին, ոչ միայն բերեց անասելի աղետ ու կորուստներ, այլ նաև մեր ժողովրդից խլեց լավ թե վատ կայացած ժողովրդավարությունը: 
 
2018թ-ից առ այսօր, թերի կրթությամբ մարդկանց անհիմն էյֆորիայի, իշխանության կեղծիքների տոտալ քարոզչության և ոստիկանական-քաղաքական բռնաճնշումների տակ մենք կորցրել ենք ժողովրդավարությունը: Ավելի ճիշտ, ոչ թե կորցրել ենք, այլ Նիկոլ Փաշինյանի ջանքերով և իր օտարերկրյա տերերի լուռ համաձայնությամբ` մեր երկրում  ժողովրդավարությունը հայտնվել է կոմայի մեջ, որպեսզի իրականացվի Արցախը հանձնելու և երկիրը թուրքական վերահսկողության տակ դնելու գլոբալ օպերացիան: Այս տեսակետը հավակնում է դառնալ աքսեոմատիկ ճշմարտություն:
 
Բացի այդ, ժողովրդավարություն ունեցող երկրում, անվտանգության ծառայողները, ԱԺ վախեցած ղեկավարության հրամանով, անմիջապես բռնի ուժ չէին կիրառի ԱԺ ամբիոնի մոտ ակցիա հայտարարած ընդդիմադիր պատգամավորների դեմ: Ինչպե՜ս կարող է ժողովրդավարական երկրում համազգեստով ծառայողներն ազատ ոճի ըմբշամարտի բռնվեն ԱԺ ընդդիմադիր պատգամվորների հետ: Ի՞նչ գործ ունի նա ընդհանրապես քաղաքական դահլիճում:
Իսկ ՄԻՊ-ի վերջին ընտրության տրագիկոմեդիան հուշում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները դեռևս դուրս չեն եկել ինդոնեզական Պապուա ցեղի նախնադարյան ավանդույթներից, որոնք պատրաստ էին ուտել ՄԻՊ թեկածուներից մեկին միայն այն բանի համար, որ նա իրենց ցեղակիցը չէ:
Ժողովրդավարություն ունեցող երկրում ԱԺ ղեկավարը չի´ թքում քաղաքացիական կարծիք հայտնած ՔԱՂԱՔԱՑՈւ վրա:  Հատկապես, որ այդ քաղաքացին միակը չէ, ով տեսնում է, որ իշխանությունը դավաճանել ու դավաճանում է ազգային շահերին: 
 
Այնպես, որ Նիկոլի ուղղերձը` ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա և նրա «բերած  ժողովրդավարության» մասին` ամբողջովին ավելորդ է, որովհետև Ալենն արդեն թքել է Նիկոլի «բերած ժողովրդավարության» վրա, ազգային արժեքների ու շահերի վրա, պետականության վրա, իշխանության բարոյական նկարագրի վրա` հետևաբար նաև թավշյա խուլիգանության ու նրա հեղինակների վրա:
Վերջում ցը´մփ կամ դը´մփ-դը´մփ հուուու..., ինչպես կուզեք: Միևնույն է, Արցախի կորուստն ու մեր երկրին հասցված աննկարգրելի մասշտաբային աղետը ոչ ոք չի մարսելու»:

← Վերադառնալ ցուցակին