Լուրեր
Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք․ Շարմազանով
27.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք։
Նիկոլ ու ԱԽՔ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու՞մ պատասխանատվության տակ էր, որ տվեցիք ադրբեջանցիներին։
Սև լիճը պաշտպանելն ու՞մ պատսխանատվության տակ էր։
Լաչին, Սուս, Աղավնո բնակավայրերի հայաթափումն ու՞մ անգործության հետեւանք էր։
Հերիք չէ ձեր չարածները ուրիշի վրա բարդեք։
Բոլորն Արցախում ու Հայաստանում կարող են պահանջել ռուս խաղաղապահներից իրենց պարտականությունների պատշաճ կատարում,բայց ոչ Նիկոլն ու ՔՊ-ն։
Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող ռեժիմն իրավունք չունի ծպտուն հանելու։
Չեմ բացառոմ,որ այն ինչ կատարվում է Լաչինի միջանցքի շուրջ Պրահայում նախապես պայմանավորված օպերացիա է Ալիևի ու Փաշինյանի միջև՝ Արցախի հարցը փակելու ու ռուսներին տարածաշրջանից վռնդելու համար։
Գնդակը ռուսների դաշտում է…»: