Լուրեր

Ուղիղ 6 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը 104 կողմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև. Շարմազանով

26.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ 6 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը 104 կողմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Բանաձևի ընդունումը մեր 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Շնորհակալ եմ իմ չեխ եղբայրներ Ռոբին Բոնհիշին ու Յան Բարտոշեկին մեր պայքարը հաջող ավարտին հասցնելու համար:

Մեծ է այս գործում դեսպան Տիգրան Սեյրանյանի և Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի բոլոր անդամների դերակատարումը:
Հ.Գ.
Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման,ինչպես նաև ըննդեմ թուրքական ժխտողականության իմ բաժին պայքարի մասին դեռ մանրամասն կհասցնեմ անդրադառնալ...
Պատմաբանին հատուկ բոլոր փաստերը խնամքով պահվում են,գրի են առնված և սպասում են տարիներ հետո հրապարակման,որպեսզի դառնան մեր հասարակության սեփականությունը»:

Հովհաննես Խաչատրյան, Տ. Հեթում Հեթում և 42 ուրիշներ-ը

 
 

← Վերադառնալ ցուցակին