Լուրեր
Ու, կրկին հայության գլխին կախված է թուրքական ատելությունը․ Մարգարիտ Եսայան
25.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«120 հազար հայ Արցախում, 3 միլոն հայ մայր Հայաստանում՝ 21-րդ դար, համացանց, տեխնոլոգիական առաջընթաց, մարդկությունը զարգացել է՝ գնա-գալիս եմ մակարդակի․․․
Ու, կրկին հայության գլխին կախված է թուրքական ատելությունը, սուրը, բայրաքթարը, յաթաղանը, թուքը․․Ոնց կուզեք հասկացեք․․․Ու մենք ոչխարի պես լուռ ենք․․Լավ եք անում հուշարձան եք բացում, ոչ ավելի ոչ պակաս՝ Նեմեսիս․․․Պը՞րծ․․.բացեց՞ինք․.․դըմփ-դըմփ հո՞ւ․․․
Բա մեզ հրացան չեն տա՞լու․․․Բա մենք հրացան չո՞ւնենք․․․
Արցախցիները գրում են՝ մեզ ծաղիկ չբերեք, մեր հուշարձաններին չմոտենաք, մեր համար հուշարձան չսարքեք․․․Իսկ մենք ոռնում ենք անտեր շան պես, ինքներս անգամ մեր տերը չենք․․․Ծափ տվեք, արա․․․
Գետինը բաց չի՞ , հերթով մտեք․․․ես էլ ձեզ հետ․․․
Ես, Մարգարիտ Եսայանս ամաչում եմ, մեղավոր եմ իմ ժողովրդի հետ օրը ցերեկով կատարվող այս տեխնոլոգիական եւ բայրաքթարային նոր ցեղասպանության համար․․
Մեղավոր եմ․․․Մեղավոր եմ․․.
Թող առաջին քարը նետի, ով մեղավոր չի․․․»։