Լուրեր

Մինչև 2018 թվականը մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ․ Հենրիխ Դանիելյան

25.04.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչև 2018 թվականը մենք ապրում էինք խաղաղ ու անվտանգ, որովհետև մեր բանակը  մարտունակ էր և ապահովում էր մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը։ Այն ժամանակ մենք  կարող էինք խաղաղ ճանապարհներով գնալ Արցախ` ազատ Արցախ, որը ևս անվտանգ էր ու պաշտպանված։ Մենք ապրում էինք մեր հողում` չիմանալով, որ վաղը այդ հողում մենք ապրելու ենք գերու կարգավիճակով, որ մեր սահմաններն այլևս անվտանգ չեն լինելու, որ Արցախն այլևս ազատ չի լինելու... 

Դագաղներով ու պսակներով, բայց սիրո և հանդուրժողականության քողի տակ եկան իշխանության ու բերեցին հազարավոր դագաղներ ու պսակներ, հայրենասերներ ձևանալով հանձնեցին Արցախի 75%֊ը, Հայոց ցեղասպանությունն ուրանալով պատրաստվում են թուրքերի համար ճանապարհ բացել, խաղաղություն մուրալով շարունակում են թշնամու առջև ծնկած մնալ։ 

Նիկոլը չի ներկայացնում մեզ` ժողովրդիս. նա բանակցում ու հանձնում է հայ ժողովրդի անունից, բայց ես պնդում եմ, որ նա չի ներկայացնում հայ ժողովրդին, նա ներկայացնում է իրեն և իր սեփական շահը։ Նիկոլը և Հայաստանն անհամադրելի են։ 

Քանի Նիկոլի նման չարիքն է իշխանության, թուրքի յաթաղանը կախված է լինելու Հայաստանի և Արցախի գլխին»։

 


 

← Վերադառնալ ցուցակին