Լուրեր
Այսօր մենք ապրում ենք մեր ժողովրդի պատմության դժվար ու պատասխանատու ժամանակներից մեկը․ Արտակ Զաքարյան
25.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չի կարելի ասել, որ այգին աճում է միայն այգեպանի շնորհիվ: Բայց նաև չի կարելի ասել, որ այն աճում է ինքն իրեն: Լավ այգի ունենալու համար կարևոր է նաև լավ այգեպան ունենալը:
Նույնը` պետության պարագայում է: Անվտանգ, արժանապատիվ ու խաղաղ զարգացող երկիր ունենալու համար միայն լավ ղեկավար ունենալը բավարար չէ, բայց առաջին անհրաժեշտ պայմանն է: Չի կարող խելացի, խաղաղասեր և արժանապատիվ ժողովուրդը տգետ և միևնույն ժամանակ թշնամու ոտքերի տակ դավադրաբար տարփողող ղեկավար ունենալ:
Այսօր մենք ապրում ենք մեր ժողովրդի պատմության դժվար ու պատասխանատու ժամանակներից մեկը, որտեղից անշուշտ կան ելքեր և լուծումներ: Բայց լուծումների փոխարեն հայ ժողովրդին չսազող ու վտանգաբեր կապիտուլյանտ ենք հանդուրժում` հույս ունենալով, որ մեր այգին, մի օր նորից կծաղկի: Դա անհնար է և չունի արդարացում:
Այգին նորից կծաղկի ու նոր շունչ կառնի, երբ հեռացվի այն այգեպանը, ով ավիրեց այգու ցանկապատը, հանուն իր էժանագին գոյության` վաճեռց այգու հրաշալի կտորները, զոհաբերեց այգու երուտասարդ ու փարթամ տնկիները, տրորում է այգու ապագայի բոլոր հայաշունչ սածիլներն ու ծաղկած այգին բիրտ ուժով փորձում է դարձնել մոլախոտերի, տատասկի ու անպտուղ տափաստանի»: