Լուրեր
Հիշատակի, սգո օրերը նշում ենք, հիշում ենք, պահանջում ենք, ի՞նչ եւ ումից․․․Մարգարիտ Եսայան
24.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիշերվա մտորումներ առավոտի մասին
Հիշատակի, սգո օրերը նշում ենք, հիշում ենք, պահանջում ենք, ի՞նչ եւ ումից․․․
Վերջին հինգ տարվա մեծ դավաճանություններից եւ թրքացումից հետո՝ հատկապես․․․
Չկա գործողությունը․․․
Հա, հաղթանակի օրերն էլ ենք նշում, մեծ շուքով ու շուխորով․․․
Չկա գործողություն,, Գիշերը քայլում էի դեպի Ծիծեռնակաբերդ,հայերը տեղում էին, միացել էին ռուսներ, հնդիկները, ֆրանսիացիներ․․․Ասացի իսկը իշխանափոխություն անելու եղանակ է, ընկերս թե, օրվա խորհուրդն այլ է․․․Շատ խորհրդավոր ազգ ենք,,,, Երեկ չարություններս գլուխ էին բարձրացրել․․․Ասացի, հա գնացինք, հարգեցինք, լռեցինք․․․
Հե՞տո․․․Ընկերս թե, նայիր էս ժողովրդին, հենց սա է հայի գենը, սա է կարեւոր,քանի սա կա մեզ հաղթել չի լինի, մի հուսահատվիր․․․այ ցավդ տանեմ, բա ոնց լռեմ ու չհիշեցնեմ, ախր հաղթում են․․․հա,որպես հայ հիշում եմ, պահանջում եմ, բայց լիքը բաների համաձայն չեմ․․․»։