Լուրեր
Նիկոլ, ո՞վ ես դու, նույնիսկ ապրիլի 24-ի ուղերձում վախենում ես խոսել Հայոց ցեղասպանության դատապարտումից. Շարմազանով
24.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ,ո՞վ ես դու,նույնիսկ ապրիլի 24-ի ուղերձում վախենում ես խոսել Հայոց ցեղասպանության դատապարտումից։
Նիկոլի ուղերձում փնտրեցի,բայց այդպես էլ չգտա «Թուրքիա»,«թուրքական ժխտողականություն»,«բայրաքթար»,«Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ»,«Թուրքիան շարունակում է ցեղասպան քաղաքականությունը ու աջակցում ցեղասպան Ադրբեջանին» եզրույթները։
Փոխարենը հանդիպեցի նիկոլական տափակ ու տգետ մեկնաբանությունները «պետություն» ու «տարածաշրջան» հասկացությունների վերաբերյալ։
Ամոթ ունենայիր Նիկոլ, կասեի` ամոթ քեզ։
Բայց չունես ոչ ամոթ ու ոչ էլ գիտելիքներ։
Մի հատ էլ վերջում կարող էիր ներողություն խնդրել Էրդողանից ու Ալիեւից «ջահերով երթի» ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելու համար։
Ոչ մեկը ու ոչինչ անպատիժ չեն մնում,վկան «հայոց Նեմեսիսն» ու Նյուրնբերգյան դատավարությունը»։