Լուրեր
Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին․ Արտակ Զաքարյան
24.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` կրկին հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:
Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Նրանց սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում:
Երիցս հարգարժան են և փառավորյալ բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքին պայքարեցին հանուն հայրենիքի, հանուն ապրելու իրավունքի, հանուն արդարության ու հավատքի:
Ցավալիորեն եղել են ու կան նաև բոլոր ժամանակների դավաճանները, որոնք խաբեությամբ, ագահությամբ, վախկոտությամբ ու տգիտությամբ իրենց հայրենակիցներին մահվան, ողբի, կորուստների ու կոտորածների են հասցրել: Հավիտյանս թող անիծյալ լինեն դավաճան ու մորթապաշտ հայերը»: