Լուրեր
Դուք արդեն տեսել եք դժոխքը, ուրեմն՝ ոտքի․․․Մարգարիտ Եսայան
23.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դուք արդեն տեսել եք դժոխքը, ուրեմն՝ ոտքի․․․
Չեմ ուզում ասել, որ հինգ տարի առաջ նիկոլիստների ստերը լսելով, ոտքի ելնելով որոշները մերժեցին իրենց երկրում խաղաղ , անվտանգ, ապահով ապրելու իրականությունն ու իրավունքը, չեմ ուզում ասել, որ հինգ տարի առաջ սկսվեց Արցախը թուրքին հանձնելու օպերացիան, չեմ ուզում ասել, որ հինգ տարի շարունակ խաբված, դավաճանված եւ հոգեպես բռնաբարված մեր ժողովրդի մի հատված այդպես էլ չհասկացավ, թե որքան սխալ էին իրենք , թե ոնց խաբվեցին գնալով սատանայի ճտերի հետեւից․․․
Չեմ ուզում ասել, որ այս չարաբաստիկ հինգ տարին մեզ դարձրեց անօթեւան, զոհվեցին մեր զավակները, կորցրեցինք մեր հայրենիքի սուրբ մասերը, երկիրը դարձավ նիկոլստան,պատերազմի թատերաբեմ, եւ, այո, չեմ ուզում ասել․․․
։Քանզի դուք արդեն տեսել եք դժոխքը եւ արդեն առանց իմ ասելու գիտեք՝ այսպես ապրել չի կարելի, ձեզ հինգ տարի շարունակ խաբողներին,դավաճաններին, չտես-գյորմամիշներին, թրքահպատակներին այլեւս չի կարելի հանդուրժել․․․Չեմ ուզում ասել, որ արդեն դանակը ոսկորին է հասել, արդեն մեր ողջ ժողովրդի ոսկորներն են խզխզում թշնամու եւ դավաճաննների ստերի եւ բերած ավերածությունների պատճառով․․․Չեմ ուզում ասել, քանզի հինգ տարի դուք դրա մեջ եք, այս սոգոմ-գոմորի, այս ողբերգության ․․․
Միայն մեկ բան կա, որ կրկին ուզում եմ հիշեցնել՝ ազնիվ պայքարը ապրելու եւ արարելու, հայրենիքը պահելու, թշնամուն ռադ անելու, հայրենի հողն ազատելու, փրկվելու միակ ուղին է , իսկ պայքարի ոգին մեզ դեռ չի լքել․․․
ես հավատում եմ հայի վերջին խելքին․․․
Խելքի գալու եւ խելքով գործելու պահն է․․․»։