Լուրեր
Շատերը համարձակություն ունեն եւ գրում են, որ հասկացել են իրենց մեղքի բաժինը, որ մեղավոր են զգում Սերժ Սարգսյանին մերժելու համար. Մարգարիտ Եսայան
23.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հինգ տարի առաջ ես այնտեղ էի, որտեղ եմ նաեւ այսօր՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն հայրենիքի եւ հանուն արժանապատվության․․․․
Նայում եմ սոցէջերը, շատերը համարձակություն ունեն եւ գրում են, որ հասկացել են իրենց մեղքի բաժինը, որ մեղավոր են զգում Սերժ Սարգսյանին մերժելու համար, հասկացել են սխալը, ուղղել եւ այսօր Սերժ Սարգսյանի կողքին են․․․․
Ինքս էլ նրանցից եմ ներողություն խնդրում, որ բավարար լավ չենք աշխատել եւ առիթ ենք տվել, որ մեզ մերժեն, ուրեմն մի սխալ էլ ես եմ արել․․․
Այո, չհասկացվածության պատերը կամաց-կամաց քանդվում են, եւ արդեն զգալի է, որ դառնում ենք ի վերջո, մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նպատակով՝ ազատագրել երկիրը ներսից, ապա՝ դրսից․․․»: