Լուրեր

Այսօր տեղի ունեցավ Հայաստան-Երիտասարդական Կենտրոնի բացումը․ Հենրիխ Դանիելյան

23.04.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 «Այսօր տեղի ունեցավ Հայաստան-Ջավախք Երիտասարդական Կենտրոնի բացումը։

 

Ելույթիս խոսքում երիտասարդներին փոխանցել եմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները։

Երիտասարդները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության  հասարակական քաղաքական ցանկացած պրոցեսներում։

Գիտակից, հայրենասեր  և գաղափարակից երիտասարդների  միասնության արդյուքնում միայն կարող ենք հասնել վերջնական հաղթական արդյունքի ի շահ մեր հայրենիքի ու պետության։

 

Խորհրդանշական է, որ հենց Ապրիլի 23-ին հարյուրավոր երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ՀՀԿ ԵԿ-ի հետ։

 

Միաձայն Հայաստան-Ջավախք Երիտասարդական Կենտրոնի նախագահ ընտրվեց Արարատ Արզումանյանը։

ՀՀԿ ԵԿ-ն բաց է ՝ համագործակցելու բոլոր հայրենատեր և հայրենասեր երիտասարդական կազմակերպությունների և անհատների հետ:

Ինչպես ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է , որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու» »։


Lusine Hayrapetyan, Gegham Petrosyan և 189 ուրիշներ-ը

 

← Վերադառնալ ցուցակին