Լուրեր
Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է․ Տիգրան Աբրահամյան
22.04.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Հատկանշական է, որ ադրբեջանական պաշտոնական տերմինաբանությունը ժամերի ընթացքում փոխվեց:
Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության»:
Մի կողմից Ադրբեջանը խստացնում է շրջափակման պայմանները և խորացնում ծանր ճգնաժամը, մյուս կողմից` օգտագործում ցանկացած իրավիճակ, Հայաստանին ագրեսոր որակելու և Արցախի դեմ գործողությունները կոշտացնելու համար:
Տեղեկատվական-քաղաքական այս աղմուկի շարունակման պարագայում չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի:
Շատ բան կախված է նրանից, թե դաշտում խաղն ով ինչպես կտանի և միջազգային ընկալման առումով ինչպիսի ընկալում կստեղծի»: