Լուրեր
Վաղը ես կգնամ դեպի Ծիծեռնակաբերդ․․․չես սովորում պատմության դասերից, ուրեմն չկաս․ Մարգարիտ Եսայան
22.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատմությունը վերացական գոյական չէ,իրական է...չես հիշում պատմությունը , չես գնահատում, չես սովորում պատմության դասերից, ուրեմն չկաս, ուրեմն խոտ ես, դատարկ ես, առանց հիշողության,առանց ամոթի եւ առանց արժանապատվության...Պատմությունն ուսուցիչ է...
Հիշել եւ մեր կյանքով, արյամբ գրել ավելի հզոր եւ վեհ պատմություն...Վաղը ես կգնամ դեպի Ծիծեռնակաբերդ, կգնամ մեկ աղոթքով...Տեր օգնիր ազատագրել մեր երկիրը, օգնիր ազատվել չարից եւ օգնիր,որ գրենք հայ ժողովրդին արժանի պատմություն...Անելու ենք, չկասկածեք...
Հուդայի ժամանակն անցավ․․․»։