Լուրեր
20-րդ դարի «գժեր» Հիտլերի ու Մուսոլինիի հետ Աստված շատ դաժան վարվեց։ Վախեցեք Աստծո դատաստանից. Շարմազանով
22.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե առաջնորդվենք մերօրյա խոշորագույն «աստվածաբան» Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ ուրեմն Աստծո հետ ամենավատ հարաբերությունն ունեցել է Հովհաննես Մկրտիչը,քանի որ չի ընդունել եւ խիստ քննադատել է Հերովդես թագավորին:
Հիմա ի՞նչ,Հերովդեսը ,ում հրամանով գլխատվեց Հովհաննես Մկրտիչը Աստծո՞ իշխանության կրող էր։
Նիկոլն իր տրամաբանությամբ ինձ հիշեցնում է Ադոլֆ Հիտլերին, ով նացիոնալ-սոցիալիզմի շարժումը «քրիստոնեական» էր անվանում, բայց միլիոնավոր դագաղների ու գերեզմանների պատճառ դարձավ։
20-րդ դարի «գժեր» Հիտլերի ու Մուսոլինիի հետ Աստված շատ դաժան վարվեց։
Վախեցեք Աստծո դատաստանից։
Այն անխուսափելի է լինելու բոլորիս համար » ։