Լուրեր

Այո, ինքդ հակառակվեցիր Աստծուն․ Մարգարիտ Եսայան

21.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այո, ինքդ հակառակվեցիր Աստծուն
 
Եթե  մենք՝ որպես հասարակություն, մենք՝ որպես ընդդիմություն, մենք՝ որպես ժողովուրդ  ոչինչ չենք անում էս ինքնակոչ հիվանդին հեռացնելու մեր պետության կառավարման վահանակի մոտից, ապա, մնում է այլ ելք՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝Կաթողիկոսով,  սրբազան հայրերով,     խաչով եւ Սուրբ Գեղարդով պետք է կանգնի մեծ  աղոթքի, ոտքի ելնի, ոտքի հանի  բոլոր քրիստոնյաներին   մեր երկրում եւ  խաչն առաջ պահած պետք է   սատանայի ծնունդին,էս աղանդավորին,    հեռացնի  ու վնասազերծի․․․․Հապաղել  չի կարելի ,հիշեք ժողովրդական հեքիաթները՝ չարքին խաչով  էին վնասազերծում, գոչելով՝ <Հացն ու Գինին․․․
 
Իսկ հացը  Տիրոջ Մարմինն է,  գինին՝ Արյունը․․․Մեղա քեզ Տեր, էս ինչ օրի հասանք, էս ինչ օրեր ենք ապրում՝ սատանաների կողքին․․բոլորը արդեն պատռել են իրենց երեսները․․․Քայլը  մերն է․․․
 
Հա ու, եթե կմտածեք, թե հեչ քաղաքական խոսք չի, ասեմ՝ իսկ մեզ քաղաքակո՞վ են էս օրը գցել․․իհարկե՝ ոչ, սատանայականով են հասցրել այստեղ՝ ուրեմն՝ Կեսարինը՝ Կեսարին․․․
 
Հ․Գ․«Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի».Նիկոլ Փաշինյան»։
 
 

← Վերադառնալ ցուցակին