Լուրեր
Ձեր իշխանության համար 2018 թվականի իշխանազավթումն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հերոսամարտը. Հենրիխ Դանիելյան
21.04.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խաչատուր Սուքիասյանի համար Հայկական բանակ չկա և չի եղել. իհարկե զարմանալի չէ, քանի որ նրանց համար կանգուն ու մնայուն արժեքներ են համարվում մոլեր ու շենքեր կառուցելը, տարբեր բիզնեսներով զբաղվելը, ոչ թե Զինված ուժերը կամ ազգային անվտանգության համակարգի ձևավորումը։
Ձեր իշխանության համար 2018 թվականի իշխանազավթումն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հերոսամարտը։ Ձեզ համար իհարկե չի եղել բանակ, որովհետև չկա և չի եղել ազնվություն, ձեզ համար չկա և չի եղել ազգային արժեքներ, քանի որ, եթե վերոնյշալ արժեքների կրողը լինեիք, գոնե մեկ անգամ կխոսեիք բանակի մասին` մինչև 2018 թվականի, երբ իշխանություններին հավատարմության ռեվերանսներ էիք անում. այդ ժամանակ խոսեիք, ասեիք, որ բանակ չունենք։
Բացահայտեք Ձեր էությունն ամբողջությամբ, թող Ձեր կողմից խաբված մարդիկ տեսնեն Ձեր տեսակը, տեսնեն, թե ոնց եք կարողանում կերպարանափոխվել` ըստ քաղաքական կամ իշխանական պահանջի, թող բոլոր զինվորները, հերոսամարտի բոլոր մասնակիցների ժառանգները, թող Քառօրյա և 44֊օրյա պատերազմներում «կենաց մահու» կռիվ տված առյուծ տղերքը, ովքեր կան և ովքեր անմահացել են իրենց բարեկամների համար լսելի և տեսանելի լինի Ձեր էությունը։
Ձերը առևտրի կենտրոններն է, մեկի համար թուրքական հագուստն է նախընտրելի, մյուսի համար` թուրքական հռետորաբանությունը, մեծ մասի համար և՛֊և՛ սկզբունքը»։