Լուրեր
Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը»․ Շարմազանով
21.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդոիաչդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը»։
Պնդում եմ ու վերահաստատում,որ 2020-ի հոկտեմբերի 19 -ին երեկոյան 19:00-19։30-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իմ այն հարցի,թե ի՞նչ պայմաններով է առաջարկվում պատերազմը կանգնեցնել ասել է՝ հինգ պլյուս երկու շրջանների վերադարձ ու «Լավրովի պլան»։
Դրա մեջ Շուշի չի մտնում։
Դա հաստատել է 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը, ով նշեց՝ Շուշի քաղաքը շարունակելու էր մնալ հայկական վերահսկողության ներքո։
Նույնիսկ Նիկոլի ԱԳՆ-ն սուտ է հանել Նիկոլին ու պնդել,որ Շուշիի հարց մինչեւ պատերազմը չի քննարկվել։
2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն է ԱԺ-ում ասել՝ պատերազմ կանգնեցնելու գինը «հինգ պլյուս երկու» շրջանի վերադարձն է։
Ի՞նչ Շուշի։
Եւ ամենակարեւորը.2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը գիտեր ու հայտարարել է ,որ պատերազմը պարտված է։
Ինչու՞ շարունակեց պատերազմը,երբ ինքն էլ ընդունել է պարտության փաստը՝ տալով հազարավոր նոր զոհեր։
Սրա պատասխանը տուր,Նիկոլ։
Չես կարող։
Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը» »։