Լուրեր

Երեք տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ Նիկոլը մեզ խաբում է․ Աշոտյան

21.04.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Լսում եմ ԱԺ-ում յանիչառական подкидыш-ների վնգստոցները, ու հիշում, որ ուղիղ երեք տարի առաջ պատերազմ գուժող հերթական ահազանգը հնչեց։

 

Երեք տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ Նիկոլը մեզ խաբում է, որ բանակցություններ է վարում, որ կա բանակցային փաստաթուղթ։

Պատերազմը մոտենում էր, Արցախի եւ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում էր, իսկ դավաճանը դեռ շարունակում էր ստել, ՍԴ զավթել, պինցետով վիրուս բուժել ու տակից թուրքերի առաջ լայն բացել մեր Հայրենիքի դարպասները։

Մինչեւ պատերազմ մնացել էր 5 ամիս, 5 000 լույսի պես տղերք դեռ շնչում էին, ապրում էին, սիրում էին ու ... սիրված էին հողի վրա, ոչ թե հողի տակը»։


Հովհաննես Խաչատրյան, Karen Ghazaryan և 139 ուրիշներ-ը

 

← Վերադառնալ ցուցակին