Լուրեր
Արցախը հանձնողն է անլու՞րջ, թե՞ Արցախն ազատագրողը․ Հենրիխ Դանիելյան
20.04.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախը հանձնողն է անլու՞րջ, թե՞ Արցախն ազատագրողը
Արցախը հանձնելու պատասխանատուներից` Սամվել Բաբայանը, հայրենիքի ու սպայական պատվի փոխարեն ընտրեց Նիկոլին, հիմա էլ իրենից գոհ ելույթներ է ունենում։
«Մարդ», ով 44֊օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Արցախի անվտանգության քարտուղարի պաշտոնը, «մարդ», ով Նիկոլի հետ համատեղ Արցախը հանձնեց Ադրբեջանին, ով առյուծ տղերքի մահվան պատասխանատուներից մեկը դարձավ` հիմա իրեն դրել է հայրենասեր մարդու տեղ։
Բա, որ այդքան լուրջ մարդ էիր, Նիկոլին թույլ չտայիր Արցախը հանձներ, թե՞ քեզ էլ էին շատ փող խոստացել։ Փառքից կուրացածները հայրենիքը դավաճանեցին, 18֊20 տարեկան հերոսներին ուղարկեցին առաջնագիծ` զոհվելու, ստորագրեցին կապիտուլյացիա ու դեռ շարունակում են հոխորտալ, դեռ շարունակում են մեծ֊մեծ խոսել ու հայրենասեր ձևանալ։
Եթե Սամվել Բաբայանը ցանկանար պահել Արցախը, կկարողանար, բայց չարեց, որովհետև իր համար հայրենիքից թանկ բան կար` փառքը։
Պատվազուրկներն իրավունք չունեն խոսելու պատվից, դավաճանները` հավատարմությունից, անլուրջները` լրջությունից»։