Լուրեր

Մեր նավահանգիստը Հայաստանն է , իսկ Նիկոլինը՝ թուրք-ադրբեջանական շահը. Շարմազանով

20.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Մեր նավահանգիստը Հայաստանն է , իսկ Նիկոլինը՝ թուրք-ադրբեջանական շահը։

 
Ով ականջ ունի, թող լսի։ 
Ով աչք ունի, թող տեսնի։ 
Ամեն ինչ շատ ակնհայտ է։ 
 
Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհաս կապիտուլյանտը իրականում իր գնահատականներում անկեղծ է եղել։ 
Երբ ինքը ասում է, թե պիտի հասնեն իրենց նպատակին, ինքը շատ անկեղծ է։ 
Երբ ինքը ասում է, որ մեր նավը պիտի հասցնեն նավահանգստին, դա էլ է ճիշտ ասում։ 
Պարզապես հարցն այն է, որ մեր նավահանգիստն ու Նիկոլի նավահանգիստը տարբեր են։
Երրորդ հանրապետություն այլևս փաստացի գոյություն չունի։ 
 
Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ ուժով դեմ է գնացել երրորդ հանրապետության սուրբ արժեքներին։ 
Ես հազար անգամ եմ ասել, որ կունենանք հայկական Արցախ կունենանք Հայաստան։
Խավարին հաջորդելու է հարությունը ու նիկոլիզմը հեռացվելու է» ։

← Վերադառնալ ցուցակին