Լուրեր
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար էիր .ի՞նչ արեցիր, Բաբայան Սամվել․ Շարմազանով
20.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսյբուքյան իր էջում գրել է․
«Թե բա ՝ «գոսմինիստր եմ ուզում»…
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար էիր .ի՞նչ արեցիր, Բաբայան Սամվել։
Փրկեցի՞ր Արցախը։
Քո ԱԽՔ պաշտոնավարման ժամանակ հանձնվել է Արցախի 75 տոկոսը, Շուշին ու Հադրութը։
Պահեիր, ո՞վ էր խանգարում քեզ, կարո՞ղ է Նիկոլը։
Դու եւս կապիտուլյացիայի ու պարտության պատասխանատուներից ես»։