Լուրեր
Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն եմ նայում. իր համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը․ Տիգրան Աբրահամյան
19.04.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն եմ նայում. իր համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ, որովհետև վերջինս իր հիմնական մի քանի պահանջներ կատարել է, իսկ մյուսների կատարման հարցով «կոկորդում մնացած» ուժեր ու գործիչներ կան:
Եվ իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից, իր համար այսպիսի բարենպաստ ու փառքի բերող որևէ իշխանություն ՀՀ-ում չէր եղել:
Չնայած Ալիևը սպիտակ նժույգի վրա է, սակայն իր հաղթանակն այնքան ժամանակ լիարժեք չի համարի, քանի ՀՀ-ում, Արցախում կան մարդիկ, ովքեր չեն համակերպվել պարտությանը, որևէ դեպքում չեն համակերպվի Արցախի ադրբեջանացմանը ու չնայած դժվարություններին` պայքարը շարունակում են»: